Ամեն մեկս...
Ամեն մեկս մեր հոգսերով բեռնավորված,
Մեր իղձերն ու ցանկությունները գրկած,
Կառուցել ենք մի նոր աշխարհ, տաք մի անկյուն,
Ու զատվել ենք, առանձնացել, մտել մեր բույն։
Մեր իղձերն ու ցանկությունները գրկած,
Կառուցել ենք մի նոր աշխարհ, տաք մի անկյուն,
Ու զատվել ենք, առանձնացել, մտել մեր բույն։
Ամեն մեկս օրվա հացի մեր խնդիրով տապակվել,
Մոռացել ենք բարեկամ ու հարևան, օտար դարձել,
Ամեն մեկս երկու զույգ ծակ կոշիկ գրկել,
Հարևանի ոտաբոբիկ մանչուկին ենք մոռացել։
Մոռացել ենք բարեկամ ու հարևան, օտար դարձել,
Ամեն մեկս երկու զույգ ծակ կոշիկ գրկել,
Հարևանի ոտաբոբիկ մանչուկին ենք մոռացել։
Շատացել ենք, արդեն անցել յոթ միլիարդից,
Բայց, ա՜յ քեզ բան, մեկուսի ենք ամենքից։
Ամեն մեկս մեր երկիրն ենք կառուցել,
Դուռը կողպել ու դեմոկրատ, մարդասեր ենք մեզ հռչակել։
Բայց, ա՜յ քեզ բան, մեկուսի ենք ամենքից։
Ամեն մեկս մեր երկիրն ենք կառուցել,
Դուռը կողպել ու դեմոկրատ, մարդասեր ենք մեզ հռչակել։
Իսկ դռնից այն կողմ անծայրածիր լռությունն Է աղմկում,
Մի անտես ձեռք երկնից իջել, դուռ է թակում, խիղճ բաժանում,
Է՜հ, երանի թե այդ ձայնը լսեինք, դռներս բացեինք,
Ու մեր ունեցած մի պատառ հացը երկու կես անեինք....
Մի անտես ձեռք երկնից իջել, դուռ է թակում, խիղճ բաժանում,
Է՜հ, երանի թե այդ ձայնը լսեինք, դռներս բացեինք,
Ու մեր ունեցած մի պատառ հացը երկու կես անեինք....
Արմեն Նիազյան