Показаны сообщения с ярлыком Մտքեր. Показать все сообщения

Պահիր տիտղոսդ

Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ մարտ, իսկ այդ տիտղոսը պահելու համար՝ բազում մարտեր:

Հետ մի մնա հոտից

Գայլի համար լավագույզ զոհը հոտից հետ մնացած գառնուկն է: Հետ մի մնա հոտից:

Ճանաչել Աստծուն սրտի մեկությամբ

Աստծուն ճանաչելը չի որոշվում մեր ծառայություններով, մեր եկեղեցի գալով, Աստծուն ճանաչվելը որոշվում է իմ ու Աստծո սրտի, զգացմունքների ու նպատակների մեկությամբ:

Կարևորագույն պահը

Մարդու կարևորագույն պահը հանդիպումն է Աստծո հետ. Սա ավելին է, քան ցանկացած ծառայություն, քան ցանկացած աստվածաբանական համալսարան, քան ցանկացած պաշտամունք:

Նորոգիր զոհասեղանդ

Երբ զոհասեղանդ քանդված է, դու չես ունենա համապատասխան ուժ՝ դիմակայելու մեղքին ու գայթակղությանը: Նորոգիր զոհասեղանդ:

Մեկ կաթիլ ժպիտ

Դառնության մի ամբողջ օվկիանոս կարող ես քաղցրացնել քո մի կաթիլ ժպիտով: 

Դու ադամանդ ես

Աստծո համար դու թանկարժեք ադամանդ ես: Եվ եթե անգամ այսօր կորցրել ես քո փայլն ու գեղեցկությունը, միակը, ով կարող է քեզ վերադարձնել քո առաջվա փայլն ու գեղեցկությունը, քո Վարպետն է՝ ամենակարող Աստված: Քեզ մնում է հիմա ծնկի գալ, և Աստված կսկսի հղկման պրոցեսը: