Մենք ուզում ենք՝ ուղղակի ապրել (բանաստեղծություն)
Մեր դեմ ելան հարբած փղերով ու փորձեցին տրորել,
Մի բուռ ազգի հերոսներով շարունակեցինք ապրել:
Մեր դեմ ելան մեծ զորքերով աշխարհակալ իշխաններ,
Մեծ հավատով, նվիրումով շարունակեցինք ապրել:

Մեզ մորթեցին, կախեցին ու գլխատեցին, բայց արի տես՝
Մորթված, կախված ու գլխատված՝ շարունակեցինք ապրել:
Մահճակալում հանգիստ քնած՝ մեր դեմ ելան կացինով,
Բայց արի տես՝ ցավը սրտում, շարունակեցինք ապրել:

Մեր դեմ բերին զենք ու զրահ, հարձակվեցին գիշերով,
Հերոս տղերք դեմ կանգնեցին, ու հաղթեցինք կյանքի գնով:
Աշխարհն էլի աչքեր փակեց, էլի անցավ հին խաղին,
Հայ զինվորը բազկի ուժով հայացքն ուղղեց երկնքին:

Թողեք ապրենք խաղաղ, հանգիստ մեր հայկական հողերում,
Մի՛ փորփրեք մեղվի բույնը, թե որ խայթվել չեք ուզում:
Գիտենք մեռնել, գիտենք մորթվել, գիտենք սովից կոտորվել,
Բայց և գիտենք նորից հառնել ու շարունակել ապրել...

Համբերել ենք այսքան տարի, կհամբերենք մենք էլի,
Բայց իմացեք՝ երբ ծնվում է ամեն մի հայ նորածին,
Երազում է՝ որ բարձունքում եռագույնը ծածանվի,
Ու Մասիսը դառնա կենտրոն հայոց մի նոր աշխարհի:

Արմեն Նիազյան