Թող գան օրեր (բանաստեղծություն)
Շատ լացեցինք ու ողբացինք,
Սրա-նրա դուռն ընկանք,
Մեր խնդիրները պատմեցինք,
Բայց դե լուծում չգտանք:
Սրա-նրա դուռն ընկանք,
Մեր խնդիրները պատմեցինք,
Բայց դե լուծում չգտանք:
Շատ խաբվեցինք, անտեսվեցինք,
Շահի համար շահարկվեցինք,
Ձեռքեր պարզած շատ խնդրեցինք,
Բայց արձագանք չգտանք:
Շահի համար շահարկվեցինք,
Ձեռքեր պարզած շատ խնդրեցինք,
Բայց արձագանք չգտանք:
Աշխարհը՝ կույր, աշխարհը՝ խուլ,
Հետևում է կատարվածին,
Տեսնում, լսում, լա՜վ հասկանում,
Բայց չի խոսում ամենևին:
Հետևում է կատարվածին,
Տեսնում, լսում, լա՜վ հասկանում,
Բայց չի խոսում ամենևին:
Բավ է հուսանք մենք օտարին,
Լոկ Աստված է մեզ պաշտպան,
Մենք ենք տերը մեր հողերի,
Մեր աղոթքն էլ՝ մեզ պահապան:
Լոկ Աստված է մեզ պաշտպան,
Մենք ենք տերը մեր հողերի,
Մեր աղոթքն էլ՝ մեզ պահապան:
Բավ է ողբանք, բավ է լացենք,
Բավ է խնդրենք ճանաչում,
Ա՜խ, նայում ենք Արարատին,
Ու կարոտից արտասվում:
Բավ է խնդրենք ճանաչում,
Ա՜խ, նայում ենք Արարատին,
Ու կարոտից արտասվում:
Թող գան օրեր հայի համար,
Երբ իր հողում լոկ աշխատի,
Երբ սփյուռքը իր տուն դառնա,
Ու արդարությունը հաղթի:
Երբ իր հողում լոկ աշխատի,
Երբ սփյուռքը իր տուն դառնա,
Ու արդարությունը հաղթի:
Թող գան օրեր հայի համար,
Երբ Մասիսի էն լանջին,
Հնչեն դհոլն ու զուռնան,
Ու թևածի շալախոն:
Երբ Մասիսի էն լանջին,
Հնչեն դհոլն ու զուռնան,
Ու թևածի շալախոն:
Արմեն Նիազյան