Մարդը ինչ ցանի, այն էլ կհնձի


Սղոցը դնել հաստ ծառի բնին, հետո բողոքել, թե լավ չի աճում,
Կտրել ծաղիկը մայր հողի գրկից, հետո էլ նեղվել, թե էլ չի ծաղկում,
Պոկել թևերը ճախրող արծվի ու ձորը նետել, հետո սպասել,
Թե ուր որ է, նա վեր կբարձրանաառանց թևերի:

Վազող մարզիկի ոտքերը կապել, հանել մրցուղի,
Ըմբշամարտիկի ձեռքերը կապել ու տանել մարտի,
Ծեր նկարչի աչքերը հանել ուլուռ սպասել,
Թե ուր որ է՝ մի լավ կտավ կնկարիառանց աչքերի:

Սղոցը հանիր հաստ ծառի բնից ու թող այն աճի,
Ծաղիկը տնկիր, ջրիր, խնամիր, թե կուզես ծաղկի,
Մեզ շրջապատող բույրը շատ հաճախ մեզնից է գալիս,
Չէ՞ որ այս կյանքում մարդը ինչ ցանի, այն էլ կհնձի:

Դատավորների պակաս մենք չունենք, չէ՜, շատ են նրանք,
Փորձիր դու լինել պարզապես ընկեր ու մի բարեկամ,
Որ կուրախանա ու կուրախացնի, որ ձեռք կմեկնի ու կբարձրացնի,
Որ ոչ միայն իր, այլ դիմացինի շահն էլ կփնտրի:


Արմեն Նիազյան