Կա ճանապարհ

Իմ Աստվածը էսպիսի բան չստեղծեց, էս ի՜նչ եք արել,
Արարիչն ամենը բարի արարեց, էս ո՞ւր եք հասել...
Նա լույս ստեղծեց, զատեց խավարից ու առանձնացրեց,
Ձեզ ո՞վ թույլ տվեց՝ իրար միացնել ու աղջամուղջ հորինել:

Արու և էգ էին ստեղծվածները, բայց արի ու տես, ծլել են, բուսնել,
Արուանման ու էգանման ինչ-որ էակներ, ու փոխարենը զղջան, դարձի գան,
Դեռ ուզում են ապացուցել, թե պիտ ընդունենք,  պիտի հասկանանք,
Ու մեղավոր, այլասերված ընտանիքներին երեխա պահ տանք...

Աստված պատվիրեց՝ սիրել ու ներել, բայց ո՞ւմ մտքով կանցներ,
Թե Կայենը մի օր աղոթքից ելած իր եղբորը պիտի սպաներ,
Ամո՛թ քեզ, Կայե՛ն,- ասում ենք արդեն հազարամյակներ,
Ու շարունակում կայենանման նույն գործը գործել:

Ափսոսանքով ենք հիշում մատնիչին ու մատնանշում համբույրը նրա,
Թե՝ ամոթ քեզ, Հուդա, ա՛խ դու դավաճան, խաբող սրիկա,
Մինչդեռ ինքներս մեր իսկ կյանքերում որքա՜ն ենք խաբել,
Դավաճան ու կեղծ սիրո համբույրով քանիսին մատնել…

Հերիք չի՝ թողինք օձը մոտենա ու կարծիք ասի,
Համաձայնվեցինք անել ճիշտ այնպես, ինչպես նա կասի,
Հետո բարձրացրինք մի մեծ վայնասուն, թե՝ Ադամ, Եվա, դուք էս ի՜նչ արիք,
Բայց ամեն մեկս գաղտնի-բացահայտ այդ օձի հետ ենք առնում ու տալիս:

Էն օձը խաբեց, մարդուն կուրացրեց ու արգելված պտուղ կերցրեց,
Այսօր էլ զրկում, տանջում, լացացնում ու որքա՜ն աղբ է մեզ հրամցնում…
Բայց ճանապարհ կա, մի գուցե նեղ է, մի քիչ էլ փշոտ, քարերով լցված,
Բայց կա ճանապարհ՝ օձի վրայով տանում է ուղիղ դեպի Գողգոթա…



Արմեն Նիազյան