Ինչպե՞ս տարբերել «կարելի է»-ն «չի կարելի»-ից
Որքա՜ն տարբեր կարող են լինել մարդիկ, մարդկային դատողություններն ու ենթադրությունները…
Ո՞րն է ճիշտ, որը՝ սխալ… Իսկ գուցե երկուսն էլ ճի՞շտ են, ուղղակի նայած՝ որ տեսանկյունից ես նայում…
Դժվար է քեզ հասկանալ, մա՜րդ, դժվար է հասկանալ քո ներսում եղածը, քո ապրումները, որովհետև դրանք երբեմն շա՜տ տարբեր են նրանից, ինչ ցույց ես տալիս…
Բայց… Այո՛, պետք է ուշադիր լինել ու չշփոթել, չխառնել «կարելի է»-ն «չի կարելի»-ի հետ, չանցնել սահմանը, չէ՞ որ սահմանն անցնելիս կատակը կարող է վերածվել հեգնանքի, կարծիքը՝ բամբասանքի, հանդիմանությունը դառնա հուսահատեցնող, քաջալերանքը՝ հպարտացնող…
Մնում է գտնել այդ սահմանները, որ բաժանում են «կարելի է»-ն «չի կարելի»-ից… ու ապրել ազատ՝ մեր իսկ ստեղծած վանդակի մեջ…
