Ժպտա՛, ժպիտդ քեզ շատ է «սազում»
Սիրում ենք իրար ասել՝ ժպտա՛, ժպիտդ քեզ շատ է «սազում»… Կարծում եմ՝ ժպիտը յուրաքանչյուրին է «սազում», ժպիտը յուրաքանչյուրին է գեղեցկացնում…
Ժպտա՛, անկախ նրանից, որ մարդիկ կարհամարհեն քեզ, ժպտա՛, անկախ նրանից, որ ընկերներդ կդավաճանեն քեզ, ժպտա՛, երբ քեզ սխալ կհասկանան ու կմեղադրեն, երբ անհեթեթ զրպարտություններ կլսես քո անձի շուրջ, ժպտա՛, երբ դիմացինի մեջ կտեսնես նախանձ ու չարություն, ժպտա՛, անգամ եթե հիվանդ ես կամ դժվարության մեջ…
Չէ՛, մի համակերպվիր այդ ամենի հետ, պարզապես ժպտա՝ ցույց տալով աշխարհին, որ դու ավելի ուժեղ ես, ժպտա՛, որովհետև քեզ սիրող մարդիկ ուզում են տեսնել քո ժպիտը, ժպտա՛, որովհետև քեզ ստեղծող Աստված ուզում է քեզ տեսնել ժպտալիս…
Ժպտա՛, ժպիտդ քեզ շատ է «սազում»…
P.S. Դառնության մի ամբողջ օվկիանոս կարող ես քաղցրացնել քո մի կաթիլ ժպիտով: