Օգոստոսի 7-ը՝ համացանցի ծննդյան օր

1991 թ-ի օգոստոսի 7-ին հանրությանը ներկայացավ համաշխարհային ցանցն ու այդ ժամանակվանից սկսած՝ սկսեց ներխուժել մեր կյանք, մեր կենցաղ ու մեր մշակույթ:
Այսօր արդեն հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն ու գործունեությունը առանց համացանցի: Ոմանք դժգոհում են ու քննադատում, իսկ ոմանք՝ նշում են համացանցի լավ կողմերը…
Այն, ինչ ստեղծում է մարդը, հավիտենական չէ… Եվ մի գեղեցիկ օր հնարավոր է արթնանանք ու բացահայտենք, որ այլևս չունենք համացանց:
Ապրենք այնպես, որ համացանցի հնարավոր բացակայության դեպքում էլ շարունակենք ապրել ու ուրախանալ կյանքով, շարունակենք գնահատել ու սիրել միմյանց, շարունակենք իրար տեսնելիս՝ անկեղծ ժպտալ  ու լիաթոք ծիծաղել:
Ծնունդդ շնորհավո՛ր, համացա՛նց:
Հ.Գ.  Մեկ խորհուրդ՝ քո կյանքում  «Ինտերնետ VS Իրական Կյանք» պայքարում թող ինտերնետը միշտ պարտություն կրի: