Նայե՞լ ես հոգևոր հայելու մեջ

Այսօր առավոտյան տանից դուրս գալիս անպայման նայել ես հայելու մեջ, չէ՞՝ տեսնելու` արդյոք ամեն ինչ կարգի՞ն է…
Իսկ նայե՞լ ես արդյոք հոգևոր հայելու մեջ, բացե՞լ ես արդյոք Սուրբ Գիրքը տանից դուրս գալուց առաջ: Ժամանակ գտե՞լ ես Տիրոջդ ասելու՝ բարի լույս:
Հոգին, երբ դատարկվում է Աստծո Խոսքից ու աղոթքից, սկսում է թուլանալ, տկարանալ, սպառվել, մահանալ… Ինչպես ամեն օր հոգ ես տանում մարմնիդ համար, այնպես էլ մի՛ մոռացիր հոգիդ, որովհետև քո հոգու լեցունությունը պետք է այս աշխարհին:
Դու սովորական մեկը չե՛ս, որ մյուսների պես արթնանաս, գնաս դասի կամ աշխատաքի, երեկոյան էլ պառկես քնելու… Քո կյանքը պետք է տարբերվի մյուսներից. չէ՞ որ դու Նրա զավակն ես՝ Նրա ժառանգորդը, Նրա գործի շարունակողը…
Օրհնյալ օր եմ մաղթում քեզ: