Կամա-ակամա
Լռության մեջ
որքան բառեր ու խորհուրդներ են գտել հանգրվան,
Երևույթն ու էությունը, որքան տարբեր են միմյանցից լինում,
Մարդ հոգու խորքում չերևացող որքան բան է թաքցնում:
Ու
ակամա պահ է գալիս, երբ փորձում ես հասկանալ,
Ինչ է ուզում, ինչ է փնտրում ցանկությունդ սեփական,
Երբ մարած մոմով գիշերվա մթին ուղի որոնում
Կոշիկը ձեռքիդ բոբիկ ոտքերով փուշ ես տրորում:
Եվ կարելին ու չի
կարելին են խառնվում իրար
Երկինքն ու երկիրը,
սևն ու սպիտակ,
Երբ սիրտդ զարկում
է կամա-ակամա
Ու թվում է քեզ թե
սա է կյանքը, ապրում ես հիմա…
