Հիշիր՝ Նրանն ես

Երբ նեղված լինես, սիրտդ խռովված,
Երբ լույսերը վառ կմարեն հանկարծ,
Երբ մենակ մնաս, կամ էլ մոլորված,
Հիշիր Տիրոջդ դու խաչին գամված:

Հիշիր, նրանն ես այսօր և հավետ,
Չկա հետդարձի ոչ մի արահետ,
Չարը պարտված է, ել, ուրախացիր,
Տիրոջմով կյանքդ ուրախ վայելիր: