Դեպ կյանքն ընթանալ
Ինքս ինձ համար, ես
իմ ուժերով կյանքն եմ որոնում:
Այն ով էր ասում,
թե կյանքն ուրախ է, զվարթ, հաճելի,
Էդ դեպքում ինչու,
ինչու եմ տանջվում այսօր անտեղի:
Ու
մեկ թվում է՝ ամենի ինչ լավ է, հարթ ու դուրալի,
Բայց
մեկ էլ հանկարծ՝ մի վիթխարի փոս կամ էլ փակուղի,
Մեկ
զով քամի է, արև լուսավոր, երկինքը՝ պայծառ,
Մեկ էլ փոթորիկ, կարկուտի
տարափ, ամպրոպ ու կայծակ:
Ու ինձ մնում է իմ
ճամփան հարթել, դեպ կյանքն ընթանալ,
Կեսգիշեր լինի,
թե օր լուսավոր, մայրամուտ լինի, թե արևագալ,
Անվախ, համարձակ քայլերով
գնալ, դեպ կյանքն ընթանալ,
Ու երբ տեղ հասնել,
մի ամուր գրկել, կարոտը առնել, սիրել, հագենալ…