Սպասիր քո լուսաբացին
Թե ակամա կհայտնվի
մի փակուղի,
Թե կյանքումդ գիշեր կգա, խավար մթին,
Թե կյանքումդ գիշեր կգա, խավար մթին,
Հույսով սպասիր քո
լուսաբացին:
Երբ միայնակ դու կմնաս
ճանապարհին,
Գուցե ընկեր ու բարեկամ
էլ չեն կանգնի քո թիկունքին,
Թե արևն էլ կխավարի
ու շողերը քեզ չեն հասնի,
Հավատով սպասիր քո
լուսաբացին:
Առաջ գնալը դժվար
կլինի,.
Կյանքիդ իմաստը միգուցե
կորչի,
Դառնությունն անգամ
թե քեզ պարուրի,
Սիրով սպասիր քո լուսաբացին:
Ու չկասկածես, քիչ
էլ համբերի,
Արևը դարձյալ երկինք կհառնի,
Դու մի հանձնվիր, գիշերը կանցնի,
Սպասիր, սպասիր քո
լուսաբացին:
