Կգա մի օր
Երբ սառույցը
ջուր կդառնա ու կհոսի,
Երբ ամպերի
սևությունը կսպիտակի,
Ջերմ
արևի շողը երկիր՝ մեզ կհասնի:
Կգա մի
օր, էլ ցուրտ չի լինի,
Սրտերը
վախից էլ կանգ չեն առնի,
Մանկիկն
արցունքով մորը չի փնտրի,
Պատանին
սառած փող չի աղերսի:
Կգա մի
օր, երբ նախանձը կնահանջի
Ու իր
տեղը բարությանը լուռ կզիջի,
Վստահությունը,
սերն ու հարգանքը
Կլինեն
արդեն մարդու պարծանքը:
Բարություն
արա, ընկածին հասիր,
Անտարբեր
երբեք, երբեք մի եղիր,
Քո բաժին
արևը թող միշտ ջերմ շողա,
Ու վստահ
եղիր, այն օրը կգա: