Կյանքը՝ բեմում

Գունեղ լույսեր, ծաղրածուներ, բարձր զնգուն ելևէջներ,
Ուրախ նստած քո բազմոցին ծափ ես տալիս, ուրախանում:
Շուրջդ նայում՝ լոկ բարություն, անկեղծություն, սեր ես տեսնում,
Մարդիկ բարի, ջերմ, հոգատար, անում-դնում, տանում-բերում,
Մեկը անգամ չի բողոքում… Ախ ինչ լավ է կյանքը անցնում:

Մեկ էլ ահա մի ճռճռան ձայն… վարագույրները իրար մոտեցան:
Մի ակնթարթում ամեն ինչ կորավ, թե երաժշտություն, թե լույս, թե ծիծաղ,
Այն ուրախ կյանքը հանկարծ չքացավ… ուր, բարի մարդիկ, ուր անհետացաք?

Ու այն ծաղրածուն, որ շատերին էր ուրախություն պարգևում,
Իր սիրելիից մերժում ստացած մի անկյունում աչքերն է սրբում,
Այն բարի մարդը, որ հասնում էր, օգնում, լավություն անում,
Հավաքարարին մի անկյուն քաշած կոպտում է հիմա, մի լավ հայհոյում,
Մեկը գոռում է,  մյուսը անիծում, երրորդի սիրտն էլ նախանձն է կրծում…

Չէ, չէ, վարագույրները շուտ մի կողմ քաշեք, լույսերն անջատեք,
Դուք, դերասաններ, շուտ բեմ բարձրացեք ու շարունակեք
Ցավալի է, բայց կյանքը բեմում, ավելի լավ է կարծես ստացվում…