Կյանքն եմ ուզում

Ոչ թե անուն, այլ կյանք եմ ուզում,
Արտաքինը չէ, ներսն է ինձ հուզում,
Ոչ թե ձևը լոկ, այլ ողջ էություն,
Սիրելի զավակ, ես քեզ եմ ուզում:

Չեմ ուզում լինես լոկ քրիստոնյա,
Ուզում եմ լինես իրական վկա,
Ոչ թե պարզապես մի հավատացյալ,
Այլ հոգով լցված զավակ նվիրյալ:

Տուր ինձ քո միտքը, հոգին ու կյանքը,
Ու ես կբուժեմ քո սրտի վերքը,
Հանձնվիր դու ինձ, թույլ տուր քեզ գրկեմ,
Ու քեզ դեպ երկինք ես կառաջնորդեմ: