Մի փոքրիկ ժպիտ

Մի փոքրիկ ժպիտ
Ու տխուր օրը փոխվում է կարծես,
Շուրջդ լցվում է գույներով պես-պես,
Դառնում ես բարի, ուրախ, լավատես:

Մի փոքրիկ ժպիտ, ու արևը վառ
Կարծես ժպտում է հատուկ քեզ համար,
Մարդիկ անցնելիս բարև են տալիս,
Սեր ու բարիք են միայն ցույց տալիս:

Ժպտացեք, մարդիկ, հաճախ ժպտացեք,
Ու ձեր ժպիտով թախիծը կոտրեք,
Հոգսը քչացրեք, խնդիրը մեղմեք,
Ձեր մեկ ժպիտով կյանքը հեշտացրեք: