Նոր օր

Նոր օրը իր հետ լոկ օրհնություն թող բերի,
Նոր ժպիտներ, նոր արևներ պարգևի,
Թող ամեն թախիծ ու դժվարություն
Կորչեն, վերանան քո մեկ ժպիտում:

Թող բարի լույսդ նորովի լինի,
Առավոտդ վառ գույներով բացվի,
Թող օրդ սիրով միշտ լցված լինի
Ու ջերմ արևը քեզ աչքով անի:

Ժպտա, սիրելիս, ժպտա անդադրում,
Աստծո մեջ փնտրիր դու ուրախություն,
Ու թող հեռանան ամեն ցավ ու վիշտ
Աստված ուզում է՝ ուրախ լինես միշտ: