Չհանձնվես

Թե կյանքումդ գա ակնթարթ, երբ կասկածես,
Ուր է Աստված - ինքդ քեզ լուռ հարցնես,
Թե մթության մեջ մոլորվես կամ էլ ընկնես,
Մեղքից պարտվես, խնդրում եմ քեզ, չհանձնվես:

Թե քո գործած սխալներից ու քայլերից դու ամաչես,
Թե որ չուզես Սուրբ Գիրք կարդաս ու աղոթես,
Աստծուց հեռու, Աստծուց օտար քեզ համարես,
Խնդրում եմ դարձյալ, դու չհանձնվես:

Հայրդ սիրով, արցունքն աչքերին,
Սպասում է քո վերադարձին
Արի զավակս, կարոտել եմ քեզ,
Արի զավակս, շատ եմ սիրում քեզ:

Կանչում է սիրող հորդ ձայնը, տես,
Թույլ տուր այսօր, որ Նա գրկի քեզ,
Թող ամեն խնդիր, հոգս ու ծանրություն
Ու նետվիր գիրկը քո հոր Աստծո:

Ու ինչ էլ լինի, ինչ էլ պատահի,
Երբեք ու երբեք դու մի հանձնվիր: