Ուր գնաց մայրս
Ուր անհետացավ, թողեց
ինձ մենակ:
Մրսում եմ, օգնիր,
ախր ցուրտ է շատ,
Միթե ես չունեմ ուրիշ
հարազատ:
Միթե բոլորն էլ ծնունդից
հետո,
Մնում են ինձ պես
մենակ ու անզոր,
Միթե բոլորի մայրերն
են լքում
Իրենց փոքրիկին աղբանոցներում:
Մրսում եմ, հրեշտակ,
օգնիր, խնդրում եմ,
Գտիր մայրիկիս, ասա
– սիրում եմ,
Կարիքն եմ զգում,
պետք է օգնություն,
Ախր ոնց ապրեմ մենակ
այս կյանքում:
Ասա չթողնի, չլքի
նա ինձ,
Չունեմ հարազատ իրենից
բացի,
Համ էլ փոքր եմ շատ,
դեռ նոր եմ ծնվել,
Թող հետ գա նորից,
ուզում եմ ապրել…
