Երբ հեռանում եմ


Երբ հեռանում եմ փոքր-ինչ Քեզանից,
Չարի մտքերն եմ հարձակվում դեպ ինձ,
Երբ հեռանում եմ փոքր-ինչ Քեզանից,
Ուժ չեմ ունենում, պարտվում եմ մեղքից:

Հեռու քեզանից անզոր եմ, ոչինչ,
Չկա ոչ ժպիտ, ոչ ծիծաղ, ոչ խինդ,
 Հեռու Քեզանից փոքր եմ ու տկար
Սուրբ Գիրք կարդալը դառնում է դժվար:

Քեզանից հեռու աղոթք չեմ անում,
Քո տունը սիրով էլ չեմ այցելում,
Քեզանից հեռու սերդ եմ ուրանում,
Ուխտս մոռանում, հավատքս թողնում…

Չէ, Հիսուս, Տերս, չեմ ուզում թողնել,
Գեթ մի ակնթարթ հեռվում հայտնվել,
Ուզում եմ օրս քեզանով ապրել,
Ապահով , ուժեղ, հաղթական լինել: