Դու ես ինձ հասնում


Երբ նեղվում է հոգիս, սիրտս արտասվում,
Երբ հոգսն ու խնդիրն են ինձ կոտրել փորձում
Երբ որ մարդկանցից հոգնում եմ, նեղվում,
Դու ես ինձ հասնում ու վեր բարձրացնում:

Երբ պայքարելու ուժս է հատնում,
Երբ որ սրտիս մեջ բողոք է ծնվում,
Երբ ուզում եմ ներել, բայց չի ստացվում,
Դու ես դարձյալ ոտքի կանգնեցնում:

Շնորհակալ եմ, ամենակալ Տեր,
Որ չես թողնում երբեք զավակիդ անտեր,
Որ անգամ լինեմ մեղավոր, տկար,
Մխիթարում ես Քո սիրով անմար: