Մի կծեք իրար, մարդիկ


Մեր օրերում շունն ու կատուն
Կենդանություն է կարծես թե ապրում,
Երբ մարդիկ հանկարծ ինչ-որ բան գտնում
Իրար մեջ կիսել չեն կարողանում:

Ու մեկը հանկարծ ինչպես սոված շուն
Դիմացինին վնասել է ամեն կերպ փորձում,
Ուզում է կծել, ցավեցնել, տանջել,
Ու ցույց տալ իբր՝ ես եմ այստեղ տեր…

Դե մյուսն էլ արդեն ուզի թե չուզի,
Կատվի մորթի պիտի հագնի,
Ճանկը սրած վրա պրծնի
Ու իր վախից լավ ֆշշացնի:

Ու մարդիկ այսպես կենդանի դարձած,
Մտածելակերպ, ինտելեկտ թողած
Մեկ ֆշշացնում են, մեկ իրար կծում,
Իրենց իշխան են մեկ մեկու կարծում:

Չէ, մարդիկ, չարժե, իրար մի կծեք,
Միևնույնն է, դուք նույն համն ունեք,
Բարություն արեք, հասեք մեկ մեկու,
Ապրեք դուք սիրով, ոչ թե բաց սրով…