Ինքս ինձ հետ
Հեռու ինչ-որ տեղ ինքս ինձ հետ մնալ,
Ուզում եմ թողնել բազմություն ու մարդ,
Ու գեթ ակնթարթ ինքս ինձ հետ մնալ:
Կուզեք անվանեք եսասիրություն կամ էլ էգոիզմ,
Բայց պիտի ասեմ՝ կարոտել եմ ինձ:
Ուզում եմ մենակ, մեն-մենակ մնալ
Ու ինձ հետ խոսել, մտածել, զգալ…
Ուզում եմ նայել աստղ ու երկնքին,
Ու խորհել մի քիչ հենց նրանց մասին,
Նայել արևին, գետ ու առվակին
Նրանց հետ կիսվել կարոտիս մասին:
Այնքան եմ եղել մարդկանցով լցված,
Սիրտս դարձել է կարոտից վառված:
Կարոտ դեպի լավը, բարին, մաքուրը,
Որից հեռու է … մեր մարդկությունը:
Ես էլ մասնիկն եմ հենց այդ մարդկության,
Ունեմ մեծ սարեր գուցե թերության,
Բայց թույլ տվեք այսօր հեռանալ ձեզնից,
Ինքս ինձ հետ մնալ՝ հեռու ամենքից:
