Խաղաղություն եմ ցանկանում, զինվոր


Տոնդ շնորհավոր, զինվոր քաջարի,
Դու, որ ամրոցն ես հայոց սահմանի,
Որ պաշտպանն ես ամեն մի հայի,
Թող Աստված էլ քեզ պահապան լինի:

Դու, որ հսկում ես սահմանը անքուն,
Եղիր պաշտպանված Աստծո ձեռքերում,
Որ կարոտում ես, մի գուցե նեղվում,
Թող Աստված ինքը տա քեզ փարատում:

Խաղաղություն եմ ցանկանում, զինվոր: