Մենություն
Երբ արևն է ժպտում, օդը ջերմանում,
Ու օրը պես-պես ժպիտով լցվում,
Հանկարծ մի ամպ է մեկ էլ հայտնվում,
Ու շուրջբոլորը խավարով պատում:
Արտաքուստ արև՝ վառ ու շողշողուն,
Ներքուստ անձրև է, հեղեղ ու ամպրոպ,
Հանդիպող մարդկանց ողջունում, ժպտում,
Ներսի հեղեղն եմ թաքցնել փորձում:
Ընկածին հասնում, վեր եմ բարձրացնում,
Հանկարծ մի ամպ է մեկ էլ հայտնվում,
Ու շուրջբոլորը խավարով պատում:
Արտաքուստ արև՝ վառ ու շողշողուն,
Ներքուստ անձրև է, հեղեղ ու ամպրոպ,
Հանդիպող մարդկանց ողջունում, ժպտում,
Ներսի հեղեղն եմ թաքցնել փորձում:
Ընկածին հասնում, վեր եմ բարձրացնում,
- Հո ձեզ բան չեղավ,- ասում եմ, անցնում,
Գովեստի խոսքեր անդադար լսում,
Գովեստի խոսքեր անդադար լսում,
Բայց ներսում դարձյալ
անձրև է տեղում:
Անձրևը հոգ չէ, կգա ու կանցնի, կկորչի անհետ,
Անձրևը հոգ չէ, կգա ու կանցնի, կկորչի անհետ,
Բայց ցավ ես ապրում, նեղվում ու տրտմում,
Երբ որ տեսնում ես՝ անձրևի ժամին
Կամա-ակամա մենակ
ես մնում…