Էս մի տարին էլ պատմություն դարձավ
Էս մի տարին էլ լուռ
անհետացավ,
Լավ ու վատ դեպքեր,
նեղ ու լեն օրեր,
Բոլորն էլ այսօր դարձել
են հուշեր:
Ինչեր արեցինք, ինչեր
չարեցինք,
Ում նեղացրեցինք ու
ում օգնեցինք,
Ժամանակն է տես, ինքդ
քեզ քննես,
Թե այս մեկ տարին
ինչ պարգեւեց քեզ:
Ուր հասար կյանքի
քո արահետում,
Անդունդն ես իջնում,
թե սարն ես ելնում,
Ձախողումներ կային,
գուցե ձեռքբերում,
Դու ամեն դեպքում
փառք տուր Աստծուն:
Էս մի տարին էլ եկավ
ու անցավ,
Էս մի տարին էլ պատմություն դարձավ:
