Ինչպես հասկանալ

Աչքերիդ մեջ եմ ուզում ես նայել, սուզվել ու զգալ,
Որտեղ է սկիզբը, ուր է ավարտը քո ողորմության,
Ուզում եմ ձուլվել մեկանալ հոգուդ, փորձել հասկանալ,
Որտեղ է սկիզբը, ուր է ավարտը քո համբերության:

Որտեղ է ծնվում սերդ անհատնում ու ուր է գնում,
Քո բարության սահմանները մինչ ուր են հասնում
Ինչպես ես դու ամեն անգամ մարդուն ներում ու օրհնում,
Մահից դեպի կյանք ինչպես ես տանում:

Չէ, դժվար է մարդկային խելքով հասկանալ մեկին,
Ով իրականում
Հենց կյանքն է ծնում, իր մեջ ամփոփում: