Օգնիր ինձ, Աստված

Ամենակալ Տեր, աղոթքս լսիր,
Քո ամուր գրկում սիրտս նորոգիր,
Քեզ եմ փափագում ամեն օր ու ժամ,
Թեև ապերախտ եմ, սիրուդ անարժան:

Ուզում եմ այսօր մոտենալ քեզ, Տեր,
Ուզում եմ ծնկել, ոտքերդ համբուրել,
Ուզում եմ ձայնդ մեղմանուշ լսել
Ու քեզ վայելել, փառապանծ իմ Տեր:

Շատ անգամներ եմ սերդ ուրացել,
Միգուցե հաճախ քեզ եմ վշտացրել,
Չեմ եղել մեկը ես հավատարիմ,
Ախ, դառնացրել եմ կյանքս անտեղի:

Օգնիր ինձ Աստված, ուխտս նորոգեմ
Ու ամեն օրս քեզանով լցնեմ,
Քեզ հավատարիմ զավակդ լինեմ,
Իմ ընտանիքով քեզ փառավորեմ:
Օգնիր ինձ, Աստված…