Ներիր ինքդ քեզ


Կյանքում լինում են երբեմն սխալներ,
Որոնք թողնում են խորը արմատներ,
Վերքը անցնում է, մրմուռը կորչում,
Բայց սպին, ավաղ, չի անհետանում:

Ասում են՝ կյանքում դժվար է ներել
Երբ դիմացինը հանցանք է գործել,
Բայց երբեմն առավել դժվար է դառնում,
Երբ ինքդ քեզ ես դու ներել փորձում:

Օգնիր, Տեր Աստված, չանենք սխալներ,
Որոնց պատճառով պիտի արտասվենք,
Պահիր քո գրկում, տուր ուժ, զորություն,
Որ քեզնով հաղթենք ամեն փորձություն: