Չեմ սիրում

Չեմ սիրում մարդու,
Ով որ ունակ է կեղծ ծիծաղելու,
Իր շահի համար ընկեր լինելու,
Ու թաքուն, գաղտնի դավեր նյութելու:

Ով որ փառքի ու իր անվան համար,
Ունակ է ամեն ստոր արարքի,
Ով ընդունակ է կողքինին գցի,
Միայն թե ինքը բարձրում հայտնվի:

Մարդկային էակ՝ նախանձով լցված,
Հոգնել եմ արդեն լինելուց խաբված,
Հոգնել եմ արդեն ճղճիմ քայլերից
Ու կեղծավոր քո արարքներից:
Հոգնել եմ արդեն...