Դերասան եմ անտաղանդ
Ու… անիրական իրականություն,
Երբեք չլսված հեքիաթ
ձանձրալի
Ու ականջ մաշող մի
երգ տաղտկալի:
Ու մարդիկ, մարդիկ,
որ ամբոխի մեջ,
Նման են միայն սոված
գայլերի,
Որ հոշոտում են, խաբում,
անարգում,
Շապիկդ անգամ հանել
են ուզում:
Հոգնել
եմ կարծես ես այս ամենից,
Հոգնել
եմ, ավաղ, այս մերկ թատրոնից,
Ու չէ, չեմ ուզում ես էլ նմանվել մի դերասանի,
Ու կյանքը խաղալ, դերս պատվելի:
Չեմ ուզում ես էլ ժպիտներ բաշխել,
Բայց հոգու խորքում դառը արտասվել,
Չեմ ուզում ընկեր-բարեկամ լինել,
Թե որ դա էլ է լոկ սցենար եղել:
Լավ դերասան չեմ,
ուրիշին փնտրեք,
Որ <Կյանք>
թատրոնում նոր դերեր բաշխեք,
Անտաղանդ եմ շատ,
պետք չեմ ես բեմին,
Չեմ ուզում ախր ծաղրել ոչ մեկին…
