Ասածդ բառը ո՞ւր է հասնելու

Ամեն բառդ թռչնի նման գուցե թռչի, հեռանա,
Ուստի խորհիր, լավ մտածիր, մինչ կարձակես դու նրան:
Ամեն բառդ սրի պես է, մահվան պատճառ գուցե դառնա,
Ուստի խորհիր, լավ մտածիր, երբ կնետես դու նրան:

Մինչ մի բան կասես, ինչ էլ որ լինի,
Թող որ այն աղով համեմված լինի,
Ուշադրություն մի պահ դարձրու,
Թե ասածդ բառն ո՞ւր է հասնելու:

Քանի՞սն են դրանց կյանքեր պարգևում,
Քանի՞սն են, ցավոք, դեպ մահվան տանում,
Քանի՞սն են շինում, քանիսը՝ քանդում,
Ամեն մի բառդ ո՞նց ես գործածում:

Քանի՞սն են տալիս սերմին անհրաժեշտ կենսատու անձրև,
Քանի՞սն են դառնում արմատներ ցնցող հորդառատ հեղեղ,
Քանի՞սն են դառնում այդքա՜ն անհրաժեշտ ջերմացնող արև,
Քանի՞սն են վառում, չորացնում՝ ինչպես երաշտ մի ահեղ:

Խոսքդ ուժ ունի, ճիշտ գործածիր այն,
Թող որ այն լինի հիվանդին դարման,
Ուշադրություն մի պահ դարձրու,
Թե ասածդ բառն ո՞ւր է հասնելու...