Ապագան քոնն է լինելու...
2000 տարի առաջ Հիսուսին
դավադրորեն սպանեցին: Նա լավն էր, բարի, կամեցող, օգնող, բժշկում ու հասնում էր կարիքավորին,
բայց … նրան չընդունեցին, նրան տանջեցին, չարչարեցին ու խաչը բարձրացրին… նրան սպանեցին,
որովհետև այլ էր, որովհետև ուրիշ հավատք ուներ… Նրանք վախենում էին, և ուզում էին բնաջինջ
անել այդ հավատքն ու հավատքի հետևորդներին, և Հիսուսը դարձավ առաջին զոհը… Հիսուսի
արյունը թափվեց խաչափայտին որպես գինը իմ ու քո փրկության, գինը իմ ու քո կյանքի, գինը
նրա, որ մենք ապրենք լույսի մեջ…
100 տարի առաջ հային
դավադրորեն սպանեցին: Հայերը լավն էին, բարի, կամեցող, օգնող, բայց… նրանց չընդունեցին,
նրանց տանջեցին, չարչարեցին ու սպանեցին… որովհետև հայը այլ էր, ուրիշ հավատք ուներ…
Նրանք վախեցան… և ուզեցին բնաջինջ անել այդ հավատքն ու հավատքի հետևորդներին և դրա
համար հայը դարձավ զոհ… Հայի արյունը թափվեց ամենուրեք՝ տանն ու դաշտում, եկեղեցում
ու անապատում, օրորոցում ու գրադարանում… մի ամբողջ երկիր ողողվեց հայի արյունով… Հայը
այլ էր, նրա հավատքը այլ էր, նրա Աստվածն այլ էր, և դրա համար թափվեց նրա արյունը…
Աստված Հիսուսին գերեզմանում
չթողեց… անցավ որոշված ժամանակը, և Հիսուսը հարություն առավ՝ ցույց տալով, որ իր հավատքն
ուժեղ է, իր դավանանքը՝ հաստատուն, իր Աստված՝ կենդանի…
Աստված հային գերեզմանում
չթողեց… հայը բնաջինջ չեղավ, հայը շարունակեց իր գոյությունը… Հայը հարություն առավ՝
ցույց տալով, որ իր հավատքն ուժեղ է, իր դավանանքը՝ հաստատուն, իր Աստված՝ կենդանի…
Ո՞վ գիտե, գուցե անմեղ զոհերի արյունը գինն էր այն բանի, որ այսօր ոմանք լույսի մեջ
ապրեն, գուցե դա էր այն ահավոր գինը, որի շնորհիվ այսօր մարդիկ պիտի ճանաչեն Աստծուն…
Շարունակիր ապրել,
հայ, որովհետև Աստված է կամեցել որ դու ապրես… Ապրիր ու քո լույսով սկսիր լուսավորել
թե՛ քեզ, թե՛ նրանց… Ամենամեծ պատիժն իսլամի ոգուն կլինի այն, որ այն սկսի խամրել Քրիստոսի
լույսի ներկայությունից…
Հաստատո՜ւն պահիր
հավատքդ, մնա՜ Քրիստոսի լույսի մեջ ու վստահ եղիր՝ ապագան քոնն է լինելու, ի՜մ Հայաստան…