Օգնիր՝ դատարկվեմ

Օգնիր՝ դատարկվեմ ամեն աղտերից
Ծարաված խմեմ Քո Հոգու ջրից
Դատարկվեմ անգամ սին մանրուքներից,
Սիրտս հագեցնեմ Հոգուդ Խոսքերից:
Օգնիր, որ թույլ տամ ջրերդ հոսեն,
Ներսս ողողեն, մաքրեն ու սրբեն,
Դատարկ անոթ եմ ուզում ես լինել.
Դատարկությունս լոկ քեզնով լցնել:
Չեմ ուզում լինել հարուստն աշխարհի,
Թե դա քեզանից հեռու կտանի,
Չեմ ուզում լինել գիտակն այս կյանքի,
Ուզում եմ հոգի՛ս միշտ լցված լինի:
Ու թող անոթն այդ ծառայի քեզ Տեր,
Մարդկանց թող ցույց տա ուղին դեպի վեր,
Թող կյանքը բխի, լույս ու ջերմություն,
Թող որ ես լինեմ անոթ քո ձեռքում:
Դատարկիր ինձ, Տեր,
Աշխարհի ճղճիմ մնացորդներից…