Շարունակիր շողալ

Անցնում էի փողոցով ու պարապությունից կողքերս նայում. ամբողջ փողոցի երկայնքով այգիներ էինու առաջին բանը, որ աչքիս զարնեց, այգու ցանկապատներն էին՝ հին ու ժանգոտված, ու դրանց վրա ձգվող մոշի թփերը՝ չորացած ու փշոտ

Ոչ մի գրավիչ բան, ոչ մի հաճելի միջավայրԳուցե այդպես էլ անցնեի՝ մտքիս ու հուշերիս մեջ թողնելով այդ անշուք տեսարանը, բայց հանդգնեցի ու ներս նայեցի...
Ցանկապատից այն կողմ ծաղիկներ էինու երբ սկսեցի նայել ծաղիկներին, ակամայից անհետացան թե ցանկապատի ժանգը, թե մոշենու փշերը

Գեղեցկությունն ավելի զորեղ էր... ուրախացա. չէ՞ որ այդ ծաղիկների գեղեցկությունն ավելին էր, ավելի գեղեցիկ ու ավելի դրական, ավելի հուսադրող ու ավելի կենսատու, քան ժանգոտած ցանկապատըոչինչ, որ փողոցները կեղտոտ էին, ցանկապատները՝ ժանգոտվածկարևորը՝ կան ծաղիկներ, ովքեր անկախ ամեն ինչից սիրում են ժպտալ, ովքեր մեր շրջապատը գեղեցկացնում են, լցնում բարությամբ ու դրական հույզերով

Շարունակիր ժպտալ ու շողալ, շարունակիր քո բաժին աշխարհը լցնել բարությամբ ու պարուրել գեղեցիկով