Մի՜ գնա, խնդրում եմ

«Հեշտ է ասել՝ մոռացի՜ր… Գիտե՞ս, կյանքում ամեն բան չէ, որ կարելի է մոռանալ, ամեն մեկին չէ, որ կարելի է ջնջել հիշողությունից… Ետևում ունենալով այսքան տարիներ, դու ինձ ասում ես՝ մոռացի՜ր, գնա՜… Այդպես արդար չի, դու իրավունք չունես այդպես վարվելու: Այն կամուրջները, որ միասին ենք կառուցել, չես կարող սեփական իսկ ձեռքերով քանդել հիմնահատակ, այն կրակը, որ միասին ենք վառել, չես կարող վերածել հանգած մոխրակույտի, չես կարող, դու իրավունք չունես:

Մենք պատմություն ունենք, անցած ճանապարհ, միասին տեսել ենք թե լավ, թե վատ օրեր, թե հասկացել ենք իրար, թե նեղացրել, բայց միշտ միասին ենք եղել… Դու ոչ մի անգամ չես ասել՝ մոռացիր, ոչ մի անգամ չես ասել, որ պատրաստվում ես ինքդ հեռանալ… Ու հիմա… հայտարարում ես հանգիստ տոնով, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ…

Հիմա ես ինձ զգում եմ արհամարված ու անտեսված, ինձ այնքա՜ն փոքր ու չնչին եմ զգում, այնքա՜ն անարժեք ու անպիտան, որ իզորու չեմ քեզ լսել, հասկանալ, օգնել… Գուցե քեզ օգնությունս պետք չի, բայց ինձ է պետք, հասկանո՞ւմ ես, ինձ է պետք՝ համոզվելու համար, որ քեզ պետք եմ…


Դու լցրել ես կյանքս, գիտե՞ս, լցրել ես քո ժպիտներով, քո չարաճճի ու խենթ պահվածքով, քեզանովու հիմա ուզում ես գնասԻսկ այն մե՜ծ դատարկությո՞ւնը, որ քեզանից հետո կմնա իմ մեջ, ի՞նչ անեմ այդ դատարկության հետ, ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ այցելեն կարոտն ու սպասումը, երբ գժի նման դատարկության մեջ սկսեմ քեզ փնտրելմի՜ գնա, խնդրում եմ»: