Մի՜ նախանձիր


Լսի՜ր, Սավուղը թագավոր էր, ուներ բյուրավոր փառքեր, սիրված էր ժողովրդի կողմից, Աստծո ընտրյալն էր… բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ սկսեց նախանձել Դավթին… ում մտքով անգամ չէր անցնում համեմատվել ԱՐՔԱՅԻ հետ… 

Երբեք մի՜ նախանձիր կողքինիդ՝ քրոջդ, եղբորդ, մի՜ փորձիր որևէ մեկին նվաստացնելու հաշվին հայտնվել բարձունքում… Քանի դեռ կանգնած ես նրա մեջքին, այո՛, կլինես բարձունքում, բայց երբ նա հանկարծ որոշի կանգնել Աստծո կամոք, կգլորվես ու կընկնես… ամոթալի կերպով… 

Թույլ մի՜ տուր, որ նախանձը բույն դնի սրտումդ, որովհետև նախանձը, գալով մեր մեջ, սկսում է կրծել մեր սեփական ոսկորները…