Ձմեռը՝ արև, ամռանն էլ ձյուն ենք ուզում
Հետաքրքիր ես դու, մա՜րդ, բողոքավոր, չգոհացող… Ձմեռն արև ես ուզում, ամառը՝ ձյուն, շոգին անձրև, անձրևին էլ՝ շոգ… Թվում է՝ քեզ չի կարելի գոհացնել… Գուցե ասես ամեն բան չափի մեջ է գեղեցիկ, բայց ո՞րն է այդ չափը, ախր դու ինքդ չգիտես…
Դու չգիտես որքան արև ես ուզում ու որքան անձրև, դու երբեմն ուղղակի բողոքում ես դրանց առկայությունից էլ, բացակայությունից էլ… Իսկ գուցե սովորենք ա՞յլ կերպ նայել, ա՞յլ կերպ արձագանքել մեզ շրջապատող մարդկանց, երևույթներին…
Այ օրինակ,
գիշերը քունդ չի՞
տանում, ոչի՜նչ, լավ առիթ է՝ կտեսնես բացվող առավոտի գեղեցկությունը: Անձրև՞ է գալիս,
մի՜ նեղվիր, մի հարմար տեղ տեղավորվիր, ու սպասիր շուտով ծիածանը
դուրս կգա: Նեղվում ես, որ թրջվու՞մ ես, լսի՜ր, այսօր հարյուր հազարավոր երեխաներ մահանում են շոգից ու ջրի պակասությունից՝ երանի տալով, որ իրենց վրա մի քանի կաթիլ անձրև թափվի...
Երեկոյան,
երբ կպառկես քնելու, փառք տուր Աստծուն այդ օրվա համար, չէ՞ որ դու ոչինչ չէիր արել,
բայց նա ուղղակի քեզ նվիրեց այդ օրվա կյանքդ ևս… Հաճելի օր եմ մաղթում ;)