Դեղը պետք է նաև օգտագործել

Երբեմն ամեն ինչ ժամանակ ունենում ենք, բայց երբ հերթը հասնում է Սուրբ Գիրք կարդալուն, մեր ժամանակը, տրամադրությունը, առողջությունը կարծես սկսում են չբավարարել…
Սիրելի՛ քրիստոնյա, դու չես կարող հաղթել աշխարհի գաղթակղություններին ու փորձություններին, եթե ամեն օր ժամանակ չհատկացնես Աստծո Խոսքն ընթերցելուն ու սերտելուն:
Դու կարող ես իմանալ Աստծո կամքը, դու կարող ես հաղթահարել քո առջև ծառացած խնդիրն ու դժվարությունը, դու կարող ես ուրախությամբ մասնակցել ժողովներին, վերջապես, դու կարող ես լինել հոգևոր ուժեղ ու կայուն երիտասարդ, եթե հիմնված ես Աստծո Խոսքի վրա, եթե ամեն օր ժամանակ ես գտնում ու սերտում Աստծո Խոսքը:
Մի՛ ծուլացիր, ոչինչ ավելի կարևոր չի կարող լինել քո կյանքում, քան աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունը:
Հիվանդ մարդուն միայն դեղի առկայությունը բավարար չէ բուժվելու համար, այն պետք է նաև օգտագործել…