Օրհնյալ օր ունենալու լավագույն միջոցը

Յուրաքանչյուր բացվող առավոտ մի նոր առիթ է ասելու՝ փա՛ռք Քեզ, Տե՛ր, շնորհակալություն հայտնելու նրա համար, որ Նա կրկին արթնացրեց քեզ, որ պարգևեց լույս և արև… չէ՞ որ եղան մարդիկ, որ այս լուսաբացը չտեսան…
Օրվա մեջ հիշիր՝ սա այն օրն է, որ Աստված է ստեղծել քեզ համար, այս օրը պարգև է քեզ, նոր հնարավորություն, նոր սկիզբ…
Ապրի՛ր օրդ այնպես, որ օրվա ավարտին Տերն ասի քեզ՝ ապրե՛ս, զավա՛կս, ճիշտ օգտագործեցիր այս օրը…
Օրհնյալ օր ունենալու լավագույն միջոցն այն ճիշտ սկսելն է՝ աղոթքով ու Աստծո Խոսքով…
Оրհնություններով ու ժպիտներով լի օր եմ մաղթում բոլորիս: