Ի՞նչ են խոսում շուրթերդ

«Երբեք ձեր բերանից ապականող խոսք թող չելնի, այլ ինչ-որ շինության համար բարի ու պիտանի է, որպեսզի լսողներին շնորհով լցնի» (Եփեսացիների 4.29):

Սիրելի՛ քրիստոնյա, մտածի՛ր` ի՞նչ խոսքեր են այսօր դուրս գալիս քո շուրթերից: Որքանո՞վ են դրանք շինություն բերում, որքանո՞վ են դրանք շնորհով լցնում լսողներին, որքանո՞վ են մարդիկ փափագում լսել քո խոսքերը…
Ճիշտ այնպես, ինչպես փափագում էին, երբ Հիսո՞ւսն էր սկսում խոսել…
Չտրվելով մեր զգացմունքներին՝ բարկություն, վրդովմունք, նեղվածություն, փորձիր ամեն անգամ ուշադիր լինել՝ ի՞նչ են արտաբերում շուրթերդ: Չէ՞ որ ասած ամեն մի խոսքը նման է թռչունի, որ դուրս է գալիս վանդակից ու չես կարող այլևս հետ բերել:
Ձգտիր օրհնության պատճառ լինել, ձգտիր քո խոսքերով մարդկանց բարձրացնել, թև տալ, օգնել, ուղղորդել…
Հիսուսի խոսքերը «հավիտենական կյանքի խոսքեր» էին, իսկ ինչպե՞ս կբնութագրեն այսօր խոսքերդ քո՛ մտերիմները: