Երբ գալիս է ամանորը
Երբ դեկտեմբերի 31-ին սիրելի ընկերոջդ ասում ես՝ ցտեսություն, կհանդիպենք մյուս տարի ու չես տխրում, որովհետև մյուս տարին շատ մոտ է...
Երբ մեծ, թե փոքր սրտի փոքրիկ անկյունում հավատում են ամանորյա հրաշքին ու շարունակում են գաղտնի փայփայել իրենց երազանքը...
Երբ գալիս է ինչ-որ պահ, ու բոլորի շուրթերին բարեմաղթանքներ են...
Երբ բոլորի սրտերը լցվում են բարությամբ ու լույսերով...
Երբ շրջապատված ես միայն բարի կամեցող մարդկանցով...
Երբ ամեն մեկն ուզում է դիմացինին ուրախացնել ինչ-որ կերպ...
Սա է ամանորը՝ իր գույներով ու լույսերով հագեցած: Ուզում եմ, որ այս ամանորը գա ու չգնա...