Գնահատիր յուրաքանչյուր օրդ...

Սիրելի ուսանող, տոնդ շնորհավոր: Ուզում եմ քաջալերել, որ ճիշտ օգտագործես այս ժամանակը, այն տարիները, որ ընձեռնված են քեզ սովորելու համար:
 Գնահատիր յուրաքանչյուր օրդ, ամեն մի առարկան ու դասախոսին: Որտեղ էլ որ սովորես, ձգտիր լինել օրինակելի ուսանող՝ թե վարքով, թե առաջադիմությամբ: Լավ սովորիր, որպեսզի դառնաս լավ մասնագետ և ազգիդ պիտանի մարդ:
Որպես նախկին ուսանող՝ վստահեցնում եմ, որ շատ ես կարոտելու այս տարիները, այնպես որ, լավատես եղիր ու շարունակիր սովորել:
Մաղթում եմ, որ այնքան խելացի լինես ու աշխատասեր, որ քննության ժամանակ չմտածես, թե ինչպես արտագրեսSmile,իսկ եթե այնուամենայնիվ ստիպված ես... լավ, էդ առանձին գրեք, մի քանի արտագրելու ձևեր էլ ես կասեմ Խելացիներն ու աշխատասերները հասկացան, որ վերջինը կատակ էրSmile:
Տոնդ շնորհավոր, սիրելի ուսանող: