Մտածիր Աստծո գործերի մասին
Աշխարհում անփոխարինելի մարդիկ չկան:
Բայց կա մեկ բան, որ անփոխարինելի է. դա Եկեղեցին է՝ երկնքի այն մասնիկը, որի համար խաչվեց Հիսուս Քրիստոսը:
Երկրի վրա որևէ կազմակերպություն, կուսակցություն կամ պետություն չի կարող իրականացնել այն գործը, որ Աստված վստահեց Եկեղեցուն:
Մտածիր Աստծո գործերի մասին որպես Տիրոջ Եկեղեցի: Չէ որ դու կանչված ես՝ շարունակելու Հիսուս Քրիստոսի գործը երկրի վրա:
«Չգիտեք, թե դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին ձեր մեջ է բնակվում»: Ա Կորնթ. 3:16