Նայի՛ր դիմացինիդ Աստծո տեսանկյունից

Յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ:
Բայցևայնպես, այնքա՜ն հեշտ է մարդու մեջ գտնել վատը, բացասականը, անպետքը… Սիրելիս, նայի՛ր դիմացինիդ Աստծո տեսանկյունից, նայի՛ր նրան՝ փորձելով գտնել ու բացահայտել նրա լավ ու դրական կողմերը:
Եթե դու հակված ես մարդու մեջ բացահայտել նրա թաքնված գեղեցկությունը, արժեքները, լուսավոր կետերը, նա հենց այդպիսին էլ կլինի քեզ համար՝ գեղեցիկ, արժեքավոր, լուսավոր: 
Իսկ եթե հակված ես դիմացինի մեջ տեսնել վատն ու բացասականը, վստահ եմ, այդտեղ էլ հաջողություն կունենաս: Մեծ ցանկության դեպքում հնարավոր է ցանկացած մարդու մեջ գտնել բաներ, որոնք քո սրտով չեն լինի…
Ստացվում է՝ դիմացինիդ լավը լինելը կախված է նաև քեզանից ու քո մոտեցումներից: Բացահայտենք դիմացինի մեջ լավը, բարին ու դրականը...