«Լավ չէ, որ մարդը մենակ լինի»
Գեղեցիկ է գարունը: Գեղեցիկ է իր զարթոնքով, իր արևով ու ջերմությամբ, իր ծաղիկներով:
Եվ այդ գեղեցկության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև Աստծո յուրահատուկ ստեղծագործությունը՝ կինը:
Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի: Մի օգնական շինեմ նրա համար» (Ծննդոց 2.18):
Աստծո յուրաքանչյուր ստեղծագործություն բարի էր ու կատարյալ, սակայն Ադամին ստեղծելուց հետո Տերը տեսավ, որ ինչ-որ բան պակասում է… Եվ նա արարեց կնոջը, ով պետք է Տիրոջ «մարդ» ստեղծագործությունը կատարյալ դարձներ:
Այսօր ձեզ վրա մեծ պատասխանատվություն է ընկած, սիրելի՛ քույրեր, մայրեր ու աղջիկներ, դուք եք Ադամի օգնականը, դուք եք, որ լրացնում եք, դուք եք, որ գեղեցկացնում եք…
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի քույրեր, մաղթում եմ, որ ունենաք Եսթերի համարձակությունն ու կարևորեք ծոմապահությունն ու աղոթքը յուրաքանչյուր կարևոր որոշումից առաջ, ունենաք Դեբորայի իմաստությունն ու կարևորեք Աստծո կամքի իրագործումը ձեր կյանքում, Հռութի պես խոնարհ լինեք ու աստվածապաշտ, Այծեմնիկի պես հոգատար լինեք ու բարերար… և զարդարված լինեք առաքինությամբ ու խոհեմությամբ…