Գյուլնազ տատի նոր հեքիաթները աղանդների մասին
Երբեմն աղանդավորների դեմ պայքարողները սկսում են ուղղակի աղմկել՝ ճիշտ այնպես, ինչպես աղմկում է ջրի ծորակը, երբ ջուր չի լինում ու փոխարենը քամի է խաղում խողովակներում:
«Եկե՜ք, աղանդավորների որջ եմ գտել, գումար են շորթում, բռնաբարություն են անում, ազգ են կործանում, ինքնասպան են լինում... բայց թե ովքեր են, չեմ ասի: Բայց լուրջ եմ ասում, իրանք կան»: Ու շարունակվում են «հավաստի» աղբյուրները նյութեր տրամադրել ՈՄԱՆՑ՝ պատմելով հերթական սահմռկեցուցիչ պատմությունը... Հասե՜ք, փրկե՜ք մեր ազգը...
Գյուլնազ տատի հեքիաթները...
Հերիք է, էլի, Գյուլնազ տատ, ախր չես հասկանում, ինչ պատմում ես էդ խեղճերին, իրանք էլ մի քիչ աղ ու պղպեղ են անում վրան ու փոխանցում են հասարակությանը՝ իբրև «հավաստի» աղբյուրից եկող ինֆորմացիա:
Տղերք, էլ հեքիաթներ մի պատմեք, դրա ժամանակն անցել է: Մի՛ պառակտեք մեր ազգն ու թշնամություն մի՛ սերմանեք ժողովրդի դեմ: Թե չէ որ ժողովուրդը կատաղեց, կհասկանա, որ մի քանի հոգի կամ ինչ-որ կառույցներ ընդամենը օգտագործել են իրենց՝ շեղելու մարդկանց ուշադրությունը կարևոր հիմնախնդիրներից: Ու էդ ժամանակ ոչ մեկի ղժղժան ձայնը էլ չի փրկի... Որովհետև մարդու կյանքն ու գործերը ավելի խոսուն են, քան հագուստն ու ձայնը, որովհետև լավ անցյալը իրավունք չի տալիս ապրել վատ ներկայով, որովհետև պետք չի էսօրվա խնդիրներից հոգնած հասարակությանը ցլի տեղ դնել ու որպես կարմիր կտոր ցույց տալ «աղանդավորներին»՝ իբրև թե այ նրանք են ձեր բոլոր խնդիրների պատճառը... Մեկ-մեկ ցուլը կատաղում է ու շորը թողած իրեն խաղացնողին է պատառ-պատառ անում...
Երկրի մասի՞ն եք մտածում: Էդ կազմով գնացեք ԱԺ ու հարցրեք՝ ինչու են էսօր միգրացիոն ընկերությունում գրանցվել շուրջ կես միլիոն հայ Հայաստանից ու սպասում են իրենց հերթին: Չե՞ք հավատում: «Հավաստի» աղբյուրներն են փոխանցում...
Հ.Գ. Մի բան էլ, ուղղակի խորհրդի կարգով՝ Աստծուց վախեցեք... Էս ամենը Նրան՝ ՄԻԱԿ Դատավորին, դուր չի գա...