Մի վախեցիր հավատքի քայլ անել

Աստվածաշնչում՝ Հեսուի պատմության մեջ, հանդիպում ենք մի դեպքի, երբ Իսրայելը կանգնած է Հորդանանի ափին:
Ջրերը վարարել են, այլ ճանապարհ չկա, և Աստված պատվեր է տալիս՝ մտնել գետը:
Ու պիտի լինի, որ երբ Տիրոջ ամբողջ երկրի՝ Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի ներբանները մտնեն Հորդանանի ջրերի մեջ, Հորդանանի ջրերը կտրվելու են վերևից հոսող ջրերից և կանգնելու են դեզերի պես: Հեսու 3:13
Առաջին հայացքից Իսրայելը կանգնած էր փակուղու առաջ. չկար առաջ գնալու ոչ մի տարբերակ և Աստված պատվիրում է մտնել վարարած գետը: Հետաքրքիր է, որ Աստված լուծում ունի ցանկացած իրավիճակի համար: Աստված պատվեր է տալիս՝ հավատքի քայլ անել և ամբողջ ժողովրդի առաջ ցույց է տալիս իր մեծագույն հրաշքը՝ Հորդանանի ջրերը կիսելով երկու մասի:
Սիրելի քրիստոնյա, մենք ևս կարող ենք բախվել զանազան դժվարությունների, հանդիպենք խոչընդոտների ու ընկնենք փակուղի, հնարավոր է զգանք մեզ հուսահատված ու լքված: Շատ հեշտ է ասել՝ Աստված թողել է, իմ խնդիրը շատ մեծ է, չգիտեմ ինչ պետք է անել…
Ցանկացած իրավիճակում, երբ մեզ հետ ունենք ամենակարող Աստծո զորությունն ու ներկայությունը (ինչպես որ քահանաների մոտ էր Ուխտի Տապանակը), ուզում եմ քաջալերել, որ վստահես Աստծուն, արա հավատքի քայլ ու կտեսնես Աստծո հրաշքներն ու զորությունները քո կյանքում: Շատ անգամ մեր կյանքից բացակայում են հրաշքներ և օրհնություններ միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում մինչև վերջ վստահելԱստծուն:
Վստահիր Աստծուն, Տիրոջից առ Խոսքեր և դրանցով առաջնորդված՝ մի վախեցիր հավատքի քայլ անել, որովհետև Տերը քո առջև ևս կարող է ճեղքել ծովերն ու գետերը ու քեզ անվնաս մյուս ափ հասցնել: Օրհնված եղիր: